info@fractal.am
+374-77-784-720
Eng

ԴՈՄԵՆԻ ԳՐԱՆՑՈՒՄ

Գրանցեք Ձեր հասցեն համացանցում

.AM Դոմենի գրանցում անհավանական ցածր գներով: Հատուկ պայմաններ գործընկերների համար: 
!!! Այսուհետ մեր նոր կայքում hayhost.am

Գտիր քո դոմենը:  

 

Ինչ է դոմենը 

«Դոմեն Անուն»-ը ծառայություն է, որը ձևափոխում է օգտագործման համար հարմար տեքստային ինտերնետային հասցեները թվային ինտերնետ (IP) հասցեների:


Քանի որ Ինտերնետի աշխատանքի հիմքում ընկած են թվային հասցեներ (IP), այլ ոչ տեքստային հասցեներ (դոմեն), ապա յուրաքանչյուր Վեբ-սերվեր պարտադիր պետք է ունենա «Դոմեն Անուն» ծառայություն (DNS)` դոմեն հասցեները IP հասցեների ձևափոխելու համար: Օրինակ, "fractal.am" հարցումը ուղարկվում է DNS սերվերին, որը դոմենը ձևափոխվում է 78.46.139.150 թվային IP հասցեի:


Մենք անդիսանում ենք .am TLD սերտիֆիկացված գրանցող, և մեր հաճախորդները կարող են հեշտությամբ գրանցել դոմեններ` .am տիրույթում, առավել մատչելի գնով:


Մենք կօգնենք Ձեզ գրանցել այն դոմենային անունը, որը կարտացոլի Ձեր բիզնեսը: Ամեն ոք, ով կհավաքի Ձեր դոմենի անունը վեբ-բրաուզերի հասցեատողում, կհայտնվի Ձեր կայքում:


Ինչո՞ւ է կարևոր դոմենային անունը


Ճիշտ ընտրված դոմենային անունը կարող է օգնել Ձեզ տարբեր դեպքերում, ավելացնելով այն.

  • Ձեր բիզնես քարտին,
  • էլեկտրոնային հասցեի ստորագրությանը,
  • և այլ գովազդային նյութերում:

AM Դոմեն անունը կօգնի նաև՝

  • Ձեռք բերել վստահություն՝ ցույց տալով Ձեր հաճախորդներին, որ Ձեր բիզնեսը կայացած է:
  • Բարելավել Ձեր մարքեթինգը՝ հնարավորություն տալով հաճախորդներին հեշտությամբ կապվել Ձեզ հետ և հիշել Ձեր տվյալները:
  • Պաշտպանել Ձեր բրենդը՝ պատվիրելով Ձեր բիզնեսը լավագույնս նկարագրող դոմեն անուն, քանի դեռ Ձեր մրցակիցները չեն տիրացել դրան:

Յուրաքանչյուր դոմենի գրանցում հնարավորություն է ընձեռում օգտվել հետևյալ ծառայություններից՝

  • DNS կառավարում

SOA, MX, A և CNAMES լիարժեք վերահսկում, ինչպես նաև SPF կամ DomainKey տվյալների հրատարակում:

  • Պահուստայնություն

Պահուստայնության համար կարող են նշանակվել հավելյալ դոմեն սերվերներ, որոնք կսպասարկեն Ձեր դոմենը առաջնային սերվերի խափանման դեպքում։

Դոմենի գրանցման ծառայությունը տրամադրվում է Հայաստանի ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական և ֆիզիկական անձանց:

Մենք առաջարկում ենք դոմենների կառավարման ապահով, շուրջօրյա հասանելի գործիք, որը Ձեզ հնարավորություն է տալիս լիիրավ, իրական ռեժիմում (real-time) ղեկավարել Ձեր դոմենները:

Դուք կարող եք ինքնուրույն արագ փնտրել և պատվիրել ցանկացած ազատ դոմեն: