info@fractal.am
+374-77-784-720
Eng

ՎԵԲ ԴԻԶԱՅՆ

Չկա ավելի լավ նկարիչ, քան բնությունն է:

Եկեք տարբերակենք դիզայնը դեկորացիայից...

Վեբ կայք կարող են պատրաստել շատերը, իսկ մենք ստեղծում ենք ռազմավարական մտածված կայքեր, ստեղծագործական մոտեցումով, որոնք անմիջապես ուշադրություն են գրավում, վստահություն ներշնչում և այցելուին վերածում հաճախորդի:

  • յուրահատուկ դիզայն և անհատական մոտեցում ամեն կայքի համար
  • համաչափ կառուցվածք և ադապտիվ վեբ դիզայն
  • վեբ դիզայնի տրենդներին հետևում
  • գունային հոգեբանության կիրառում
  • ֆիրմային ոճի էթիկայի խիստ պահպանում
     

Վեբ դիզայնի էլեմենտները բազմազան են և յուրօրինակ, սակայն այդ բազմազանության մեջ ընտրում ենք հասարակն ու գեղեցիկը: Կիրառվում են վեբ դիզայնի նորագույն տեխնոլոգիաներ:

Ինտերֆեյսի դիզայն նախագծում

Կայքի հիմնական նպատակն է կարճ ժամանակում այցելուին տալ մաքսիմում ինֆորմացիյա: 
Հաճախորդը չպետք է ժամանակ կորցնի կառավարման էլեմենտները փնտրելու վրա, դա կարող է կայքից հիասթափվելու պատճառ դառնալ: 

Մեր կողմից ստեղծված կայքի դիզայնը մտածված է և ծառայում է այցելուի հարմարավետությանը:

Արագագործություն

Որակյալ կայքի կարևոր պայմանն է արագագործությունը
Դիզայնը պետք լինի հագեցած, գեղեցիկ, միևնույն ժամանակ չծանրաբեռնի այցելուի համակարգիչը և հոսթինգ սերվերը: 
Կայքի արագագործությունից է կախված նաև կայքի վարկանիշը որոնողական համակարգերում:

Ադապտիվ դիզայն

Ժամանակակից տեխնոլոգիաները պահանջում են, որպեսզի կայքը լինի ադապտացված բոլոր տեսակի սարքավորումների համար և ճիշտ արտածվի ամեն չափի մոնիտորներին:
Դա ստիպում է, որ դիզայները մշակի վեբ ստանդարտներին համաձայն դիզայն, ամեն ձևաչափի համար իր ուրույն կառուցվածքով:
Մենք պատրաստում ենք միայն ադապտացված կայքեր:

Այս ամենի ավարտից հետո նախագիծը հանձնվում է վեբ ծրագրավորողներին, որն ավետում է նոր աստղի հայտնությունը  վեբ տիեզերքում: